00:00:00

Արմեն Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին. ԱԻՆ

17:38, 29 հունվար 2020

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ծրագրի տնօրենի տեղակալ Նանա Սքաուին, մատակարարման բաժնի պատասխանատու Յեսսաի Նիկոյանը, ծրագրի բիզնես աջակցության գծով օգնական Տաթեվիկ Խուդինյանը, այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի միջեւ համագործակցությունը խորացնելու, արտակարգ իրավիճակներում սննդի ձեռնարկությունների հետ համատեղ ռազմավարական հացահատիկային պաշարների ստեղծման, ինչպես նաեւ պարենային ապահովվածությանը վերաբերվող հարցեր: Կողմերը անդրադարձել են նաեւ ուսումնական հաստատություններում սննդի արագ պատրաստման եւ բաշխման կետերի ստեղծման հարցերին, որոնք աղետի ժամանակ կարող են ծառայել որպես արձագանքող ուժերի համար սննդի ապահովմա կետեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հնարավոր արտակարգ իրավիճակներում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի դերակատարման հարցերի հետ կապված, անդրադարձ է կատարվել նաեւ հայաստանյան գրասենյակի կողմից դպրոցական սննդի ծրագրի իրականացմանը: Պարենի համաշխարհային ծրագիրը hիմնադրվել է 1961 թ-ին, նպատակ ունենալով ապահովել յուրաքանչյուր տղամարդու, կնոջ եւ երեխայի ակտիվ եւ առողջ կյանքի համար անհրաժեշտ սննդամթերքի հասանելիությունը: Հայաստանի կառավարության եւ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությունը մեկնարկել է 1993 թվականին, որի շրջանակներում մինչ օրս իրականացվել են պարենային օգնության տարբեր ծրագրեր: 2010 թվականին ՀՀ կառավարությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը եւ նրանց ռազմավարական գործընկերները միավորեցին ջանքերը՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը վերագործարկելու միջոցով սնուցումը, կրթությունը եւ սոցիալական պաշտպանվածությունը բարելավելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր