00:00:00

Թեհրան-Երեւան երթուղին սպասարկող ընկերության ավտոբուսը վթարի է ենթարկվել. ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել

15:56, 29 հունվար 2020

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ ս.թ. հունվարի 29-ին, Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում Թեհրան-Երեւան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում: Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են Միանե եւ Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Վերոնշյալ ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսում եղել են 10 օտարերկրյա քաղաքացիներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր