00:00:00

«Դալմա Գարդեն մոլ»-ում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել

15:00, 29 հունվար 2020

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից տեղադրված սարքավորումները «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում երկրաշարժ կամ այլ ցնցումներ չեն հայտնաբերել: Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակիցները շենքի կոնստրուկցիաների մեջ փոփոխություն չեն գտել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Դալմա Գարդեն մոլ»-ի ղեկավարությունը նույնպես հրավիրել են արտասահմանից մասնագետների, և վերջիններս նույն կարծիքը հայտնեցին»,- ասաց Ցոլակյանը: Հունվարի 19-ից «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնը վերսկսել է աշխատանքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր