00:00:00

Գյումրիի դպրոցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

14:44, 29 հունվար 2020

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ: Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր