00:00:00

Անցած շաբաթ գրանցվել է 115 արտակարգ դեպք. զոհվել է 4, փրկվել՝ 6 քաղաքացի

12:00, 29 հունվար 2020 Պատահարներ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում հունվարի 20-ից 26-ը գրանցվել է 277 դեպք, որից  115-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 119 կենցաղային կանչ, 57 հրդեհի ահազանգ, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 57 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, տուժել է 16 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 44 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 21 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր