00:00:00

Գագիկ Ծառուկյանը՝ գրիչի պատմության, Վանեցյան- Սիմոնյան հեռակա բանավեճի մասին

10:47, 29 հունվար 2020

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, այսօր ԱԺ-ում ի պատասխան Irakanum.am-ի հարցին անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռակա բանավեճին և գրիչը որպես շողոքորտության փաստ հրապարակելուն: Դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի բանավեճը թեւակոխել է արդեն անձնական տիրույթ, Ծառուկյանն ասաց. «Ես կցանկանամ քաղաքական բոլոր գործիչներին խորհուրդ տալ՝ երբեք ու երբեք անձնականը չխառնեն քաղաքականության մեջ»: Ինչ վերաբերում է նրան, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը մանդատը վայր դրեց Հրայր Թովմասյանի դստեր նկատմամբ ատելություն տարածելու համար, ԲՀԿ առաջնորդն ընդգծեց. «Ամիսներ առաջ ես նույնը ասել եմ, երբ հարցաքննության էին կանչել Հրայր Թովմասյանի աղջիկներին: Ես ասացի, որ պետք չի քաղաքականությունը մտնի ընտանիք. Ընտանիքը սրբություն է, որեւէ մեկը չպետք է իրեն թույլ տա մտնել ընտանիք»: Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր