00:00:00

Գյումրիի մոտ բախվել են Nissan X-Trail»-ը եւ «Opel Astra»-ն. Վերջինս բռնկվել է եւ լրիվ այրվել. Կա 5 վիրավոր

10:29, 29 հունվար 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 28-ին, ժամը 15:51-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, վթարված ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5–րդ կմ-ին բախվել են «Nissan X-Trail» (վարորդ՝ Ռոբերտ Գ., ծնված 1990 թ.) եւ «Opel Astra» (վարորդ՝ Սերոբ Մ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բռնկվել է: Ավտոմեքենաների վարորդները եւ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները՝ Միշա Մ.-ն (ծնված 1997 թ.), Արմինե (ծնված 1989 թ.) եւ Գայանե (ծնված 1992 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկներն Արմինե Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 16:34-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր