00:00:00

Նոր մանրամասներ Արցախում վիրավորված 20 ամյա զինծառայողի վիճակից

10:02, 29 հունվար 2020

Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Հիշեցնենք, որ այս մասին Irakanum.am-ը գրել էր երեկ երեկոյան: Մեզ հասած տեղեկություններով զինծառայողը կրակոցը ստացել է սրտի շրջանում: 20 ամյա զինծառայողը Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր