00:00:00

Կրակոցներ Երեւանում

09:26, 29 հունվար 2020 Պատահարներ

Երեւանում, հունվարի 28-ին, կրակոցներ են հնչել. ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել են ատրճանակից եւ ինքաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, եւ չկրակված փամփուշտներ: Հայտնաբերվել է նաեւ ատրճանակ: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ Opel մակնիշի 88 UF 808 համարանիշի ավտոմեքենա, իսկ կրակոցների հետեւանքով վնասվել է նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Gazel մակնիշի ավտոմեքենա: Այս պահին ոստիկանությունը պարզում է, արդյոք կրակոցների հետեւանքով տուժածներ կան, թե ոչ: Մի քանի օպերատիվ խմբեր էլ մեկնել են հիվանդանոցներ, պարզելու համար վիրավորներ հիվանդանոցներ տեղափոխվել են թե ոչ: Փաստի առթիվ Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր