00:00:00

80-ականների զենքերը եղել են, կան և դեռ երկար ժամանակ լինելու են մեր բանակում. Մովսես Հակոբյան

19:43, 28 հունվար 2020

Բանակն անընդհատ արդիականացման անհրաժեշտություն ունի, և անընդհատ նոր սպառազինության անհրաժեշտություն առաջանալու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը: Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասաց, որ 80-ականների զենքերի էջը փակված է, դա այդպե՞ս է, Մովսես Հակոբյանն ասաց. - « Չեմ ուզում վարչապետի ասածները մեկնաբանել, 80-ականների զենքրեը եղել են, կան և դեռ երկար ժամանակ լինելու են մեր բանակում, օգտագործվելու են, որովհետև դրանք լավագույն զենքերից են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր