00:00:00

Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը. Հովիկ Աբրահամյան

17:58, 28 հունվար 2020

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր  ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհավորել է զինծառայողներին ու ողջ հայ ժողովրդին Բանակի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա առթիվ: Բանակի կազմավորումը, կայացումը հայ ժողովրդի ազատատենչության, հզոր հայրենիք ու պետություն ունենալու վառ դրսևորման արգասիքն է: Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը: Հայրենիքի պաշտպանությունը կերտվել է տարիներ շարունակ: Հանուն Հայաստանի անկախության, Արցախի ազատագրման զենք են վերցրել ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք և երեխաները՝ դառնալով մեկ բռունցք ու բանակ: Հենց այս միասնությունն է մեր պետության կայունության ու խաղաղության երաշխավորը: Կրկին շնորհավորում եմ բոլոր զինծառայողներին՝ շարքայինից մինչև բարձրագույն սպայական անձնակազմ՝ մաղթելով խաղաղ ու անվտանգ երկինք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր