00:00:00

Նիկոլ Փաշինյանն Արցախի Շահումյանի շրջանում ներկա է գտնվել սպաների բնակարանամուտի արարողությանը

16:56, 28 հունվար 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայկական բանակի 28-րդ տարեդարձի օրը, այցելել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Կարեն Աբրահամյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ներկա է գտնվել ծառայողական նոր բնակարանների հանձնման արարողությանը։ 32 սպաների բնակարանների բանալիները նրանց է հանձնել Դավիթ Տոնոյանը։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սահակյանը շրջել են բնակարաններով, ծանոթացել ստեղծված պայմաններին։ Վարչապետը շնորհավորել է բնակարանամուտ տոնած սպաներին և նրանց ընտանիքներին՝ մաղթելով բարեկեցություն և առողջություն։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների և սպայական անձնակազմի սոցիալ-կենցաղային խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանց լուծման նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր