00:00:00

Վարչապետ, ԱԺ նախագահ, փոխվարչապետեր ու 10-ը նախարարներից 6-ը բանակում չեն ծառայել

13:33, 28 հունվար 2020

Հայոց բանակի կազմավորման 28 ամյակի առթիվ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պանթեոնում էին նաեւ մի շարք նախարարներ ու գործադիրի այլ անդամներ. Որոշ պաշտոնյաներ էլ այս օրը մեկնել են հանրապետության տարբեր մարզեր: Վաղ առավոտից տարբեր պաշտոնյաներ շնորհավորական ուղերձներ են հղում հայոց բանակի կազմավորման առթիվ: Ուշագրավն այն է, որ այդ պաշտոնյաներից շատերը բանակում չեն ծառայել: Irakanum.am-ը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի թիմակից բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր բանակում չեն ծառայել: Եւ այսպես՝ սկսենք կառավարության ղեկավարից. պարտադիր զինվորական ծառայություն չի անցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դեռ պատգամավորության տարիներին բազմիցս անդրադարձել է այս հարցին: Փաշինյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ այդ տարիներին գործող օրենսդրության համաձայն՝ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են, ապա երրորդն ազատվել է ծառայությունից, իսկ Փաշինյանի ավագ եղբայրները ծառայել են: Պարտադիր զինվորական ծառայություն չի անցել ԱԺ  նախագահ Արարատ Միրզոյանը: Ըստ վերջինիս կենսագրական տվյալների՝ նա պատմական գիտությունների թեկնածու է, և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքը ակադեմիական տարկետումն է: Փոխվարչապետի` Տիգրան Ավինյանը եւս բանակում չի ծառայել: Մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւս հայոց բանակում չի ծառայել: Բանակում չեն ծառայել նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը,  Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Արդարադատության նախարար Ռուսատամ Բաղդասարյանը:  Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ևս  չի ծառայել Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան չի ծառայել, իսկ եթե ծառայեր դա կաներ խորհրդային բանակում, իսկ  Առողջապահության նախարար Արսեն Թորսոյանը զորակոչվել է , ապա առողջական խնդիրներով զորացրվել: Փաստորեն նախարարներից միայն 5-ն են կատարել հայրենիքի հանդեպ իրենց պարտքը: Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Վարչապետի օգնականներից` Նաիրի Սարգսյանը ևս պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Իշխանական խմբակցության պատգամավորներից շատերը ևս բանակում չեն ծառայել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր