00:00:00

Քաղաքականապես որևէ կարևորություն չունեն. Տիգրան Ավինյանը՝ իշխանության ներկայացուցիչների և Արթուր Վանեցյանի միջև հեռակա բանավեճի մասին

13:20, 28 հունվար 2020

Որևէ կերպ չեմ գնահատում, քաղաքականապես որևէ կարևորություն չունեն այս բանավեճերը, որովհետև այնտեղ բովանդակություն ուղղակի չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև հեռակա բանավեճին: Դիտարկմանը, թե ըստ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վանեցյանը միջնորդել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և իշխանությունների համագործակցության համար, և ի՞նչ շահ ուներ և ինչո՞ւ պետք է նման քայլի դիմեր, փոխվարչապետն արձագանքեց. «Կդժվարանամ մեկնաբանել՝ պարոն Վանեցյանի շահերը որտեղ են եղել եւ ինչում են կայացել, բայց կարծում եմ՝ պարոն Սիմոնյանը բավականին մանրամասնորեն անդրադարձել է իր հարցազրույցում այդ հարցին»: Հարցին՝ ի վերջո Վանեցյանը պետական հեղաշրջման փորձին մասնակցե՞լ է, Ավինյանն ասաց. «Ես կդժվարանամ նման գնահատականներ տալ, բայց այն փաստը, որ պարոն Վանեցյանն այլեւս ԱԱԾ տնօրենը չէ, ինքն իրենով բավականին խոսուն է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր