00:00:00

Զինծառայողների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են. Թաթոյան

11:58, 28 հունվար 2020

Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Այս մասին Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առթիվ իր շնորհավորանքում նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, Հունվարի 28-ն արդեն 28 տարի իրական ազգային տոն է դարձել մեզ համար: Հայոց բանակը մեր անկախության և անվտանգության գլխավոր երաշխավորն է: Այն մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից է: Զինված ուժերում մարդու իրավունքների իրական պաշտպանությունը, քաղաքացիական վերահսկողությունն առաջնահերթություն են ժողովրդավարական յուրաքանչյուր պետության համար: Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Հայրենիքի երեկվա և այսօրվա պաշտպաններին մաղթում եմ բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր