00:00:00

«Բացառիկ ազնիվ մարդ, հրաշալի զինվորական». Արամ Սարգսյանը՝ գեներալ-լեյտենանտի կոչում ստացած Անդրանիկ Մակարյանի մասին

11:15, 28 հունվար 2020

Նախկինում եթե որեւէ զինվորականի որեւէ տեղ ընկնելու կամ բանակից ազատվելու խնդիրները հովանավորչության, կաշառքի, կոռուպցիոն մեթոդներով հնարավոր էին, հիմա գրեթե անհնարին են դարձել, ինչը միանշանակ ողջունելի է: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը: «Ողջունելի է նաեւ, որ շատ զինվորականների առաջխաղացումը, կոչումներ տալը»,-ասաց Արամ Սարգսյանը: Նա շնորհավորեց Անդրանիկ Մակարյանին գեներալ-լեյտենանտի կոչում ստանալու համար. «Շատ լավ ճանաչում եմ, Արարատի «Վազգեն Սարգսյան» գնդի հրամանատարն է եղել, հետո կորպուսի  հրամանատար: Բացառիկ ազնիվ, ազնվաբարո մարդ, հրաշալի զինվորական: Այդ կարգի զինվորականներով, իհարկե, մեր բանակը կուժեղանա»,-ընդգծեց նա:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր