00:00:00

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 5.5 հա տարածք

10:55, 28 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 27-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Մասնավորապես` Արարատի մարզի Նոր-Կյուրին գյուղում՝ 1000 քմ, Ռանչպար գյուղում՝ 5000 քմ,
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 3000 քմ, Վանաձոր քաղաքում՝ 3 հա, 4000 քմ, Ալավերդի քաղաքում՝ մոտ 4000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1 հա, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 300 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 2000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր