00:00:00

«Ո՞նց Արցախ այցը չեղարկվեց»․ Դավիթ Տոնոյանը՝ լրագրողին

10:28, 28 հունվար 2020

Իսկ ո՞վ է ասում, որ ինչ-որ մի բան պլանավորվել ու չեղարկվել է այսօր։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով լուրերին, որ այսօր վարչապետն ու ինքը պետք է Արցախում լինեին, սակայն չեղարկվել է այցը։ «Ո՞նց Արցախ այցը չեղարկվեց։ Իսկ ո՞վ է ասում, որ ինչ-որ մի բան պլանավորվել ու չեղարկվել է այսօր»,- նշեց նա։ Հարցին՝ լինելո՞ւ են Արցախում, Տոնոյանն ասաց․ «Ես վարչապետի շարժը չեմ կարող բացահայտել, բայց անհոգ եղեք՝ տոնելու ենք շատ մեծ շուքով»։ Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Բանակի օրը, ՀՀ ԶՈւ 28-րդ տարեդարձը։ https://www.youtube.com/watch?v=fl9tsZXyxDE&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր