00:00:00

Հրդեհ՝ «ԵրԱԶ» բիզնես-կենտրոնի ավտոկայանատեղիում. են այրվել է «Howo» բեռնատարը

10:44, 28 հունվար 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 27-ին, ժամը 19:30-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի «ԵրԱԶ» գործարանի տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության պողոտայի թիվ 27 հասցեում գտնվող «ԵրԱԶ» բիզնես-կենտրոնի ավտոկայանատեղիում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել են «Howo» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Արշակ Հ., ծնված 1980 թ.) խցիկը` ամբողջությամբ եւ դիմացի աջ անիվը` մասամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր