00:00:00

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ․ Փաշինյան

09:17, 28 հունվար 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց բանակի օրվա առթիվ: Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր Հայոց բանակի օրն է. Փաստ համար 35/2 - Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնկրետ ցուցանիշները հետեւյալն են. -Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս: -Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս: -Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս: -Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս: -Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս: -Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս: -Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս: -Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս: Վերը բերված թվերը վարձատրության ավելացած մասն են՝ հարկումից հետո: Այսինքն՝ սա այն հավելյալ գումարն է, որ մարդիկ կոնկրետ ամեն ամիս տանում են իրենց տուն: Կախված ծառայության բնույթից, կոչումից՝ այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Ընդ որում, ավելացումները, կախված ծառայության բնույթից, էական եւ շոշափելի են, իսկ նվազեցումները՝ կախված նորից ծառայության բնույթից, ոչ էական են: Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր