00:00:00

«Հրապարակ». ԱԱԾ-ն լծվել է «գողերին» բռնելու գործին. կազմվել է 2 ցուցակ. մեկում 12 «օրենքով գողեր» են

13:00, 28 հունվար 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքը փոթորկել է քրեական աշխարհը։ Նրանց «բռնելու» գործին է լծվել Ազգային անվտանգության ծառայությունը, որտեղ 2 ցուցակ են կազմել։ Մեկում 12 օրենքով գողերն են, մասնավորապես՝ Զապը, Սամվելիկը, Օշականցի Գեւորիկը, Ալոն, Ժիրոն եւ այլք։ Սակայն այս ցուցակում է հայտնվել նաեւ մի քանի անուն, որոնք օրենքով գողեր չեն, բայց հեղինակություններ են, օրինակ՝ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը։ Մյուս ցուցակը, որտեղ քրեական հեղինակություններն են, ավելի մեծ է եւ գունեղ։ Ներառված են Հայաստանի «ավտարիտետները»՝ ըստ հիերարխիայի։ Արդեն գրել ենք, որ թիրախում հայտնվածների մի մասն արտագաղթում է երկրից, իսկ ովքեր չեն կարող մեկնել արտերկիր, տեղափոխվում են Արցախ։ «Գողերից» միակը, որ որոշել է մնալ ու նստել, Անդրանիկ Սողոյանն է՝ Զապը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր