00:00:00

Արթուր Աբրահամը ցավակցել է Բրայանտի ընտանիքին (ֆոտո)

20:10, 27 հունվար 2020

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն արձագաքել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր ողբերգական մահվան լուրին։ «Հանգչիր խաղաղությամբ, Կոբի: Աշխարհը մեծ տաղանդ կորցրեց: Ցավակցում եմ Բրայանտի ընտանիքին»,- գրել է Աբրահամը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում: Կոբի Բրայանտն ու Ջինան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր