00:00:00

15 ամսում Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության կազմը կիսով չափ փոխվել է

16:47, 27 հունվար 2020

Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանն այսօր վայր դրեց մանդատը: Իմ քայլը դաշինքի ցուցակում նրան հաջորդում է Պավել Սարգսյանը:
Հարթենյանը Իմ քայլը դաշինքի ցուցակում 86-րդն էր: Երևանի ավագանիում Իմ քայլն ունի 57 անդամ: Երևանի ավագանու գործունեության 15 ամիսների ընթացքում իշխող խմբակցության կազմը փոխվել է ավելի քան կիսով չափ: Տարբեր պատճառներով իրենց մանդատները վայր են դրել 29 անդամներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր