00:00:00

Կառավարության մոտ լարված իրավիճակ է. մսավաճառները հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ

13:31, 20 հունվար 2020

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մսավաճառներն ու անասնաբույժները: Մեծ թվով ոստիկաններ են հսկում ակցիայի ընթացքը: Ցուցարարները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հայտնի է հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, ըստ որի՝ կենդանիների մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում, ու վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ։ «Իրենք իրենց սենյակներում տաք-տաք նստած են, հիմա 1000 դրամն էլ ինձ համար մեծ գումար է, մի արեք նման որոշումներ: Զանգեք բոլոր մարմիններին, ժողովուրդը մեղք է, էս հարցը լուծել տվեք, պարոն վարչապետ խնդրում եմ, կառավարության անդամներ, մի ուղղություն ցույց տվեք, արհամարհել պետք չի ժողովրդին: »,-նշում են ակցիայի մասնակիցները: Հիշեցնենք, որ օրերս նրանք Կառավարության մոտ դարձյալ բողոքի ակցիա էին անում։ Անասնաբույժները նշում էին, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր