00:00:00

Վարչապետն իր աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ է նշանակել

12:18, 20 հունվար 2020

Վարչապետի հրամանով Լուսինե Ալեքսանյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ: Համապատասխան որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերը եւ Լուսինե Ալեքսանյանի դիմումը՝ 1. Լուսինե Ալեքսանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-5-Ղ1-1)։ 2. Լուսինե Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր