00:00:00

Գագիկ Ծառուկյանը՝ Արթուր Վանեցյանի հետ հնարավոր համագործակցության մասին

11:22, 20 հունվար 2020

Ես ոչ մի մտահոգություն չունեմ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօերն Արթուր Վանեցյանի կողմից ընդդիմադիր բևեռ ձևավորելու և համապատասխան ընտրազանգվածին իր կողմը գրավելու հնարավորությանը։ «Խլելը ո՞նց ա։ Կարողա գա՝ Ծառուկյանի ձեռքից բա՞ն վերցնի։ Պետք է լիարժեք աշխատի, ներկայացնի։ Հանրությունն է, ժողովուրդն է, ով կցանկանա... իրենք ընտրություն կանեն, ըստ այդմ էլ պարզ կլինի», - ասաց ԲՀԿ առաջնորդը։ Իսկ հնարավո՞ր է, որ իրենց միջև համագործակցություն ձևավորվի, հետաքրրքվեցին լրագրողները։ «Այդպիսի խոսակցություն չի եղել։ Այդպիսի բան չկա, չի էլ կարող լինել։ Այդ մասին ինքն էլ է հայտարարել», - նշեց Գագիկ Ծառուկյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր