00:00:00

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. տուժածներ չկան

09:25, 20 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 19-ին, ժամը 17:37-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-W124» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Կ.) արգելափակվել է Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: Վերջինս շարունակել է ընթացքը: Վերադարձի ճանապարհին փրկարարները նկատել են, որ արգելափակումից դուրս բերված «Mercedes-W124» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է ճանապարհի արգելապատնեշին. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր