00:00:00

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում

10:24, 20 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 20-ին, ժամը 03:41-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ջամշլու ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Տ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել այն ճանապարհի երթևեկելի հատված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր