00:00:00

«Գիտե՞ք՝ մարդ երբ է դադարում լինել մարդ…». Արման Աբովյան

10:00, 20 հունվար 2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիտե՞ք՝ մարդ երբ է դադարում լինել մարդ, և դառնում է՝ պարզապես անպատիվ, անհայրենիք, անազգ, անբարոյական «կաթնասուն»։ Հենց այն պահից սկսած, երբ իրեն թույլ է տալիս անցնել այն սահմաները և կարմիր գծերը, որոնք կոչվում են բարոյականություն և դաստիարակություն։ Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ անդաստիարակությունը և լկտիությունը անվանում են «կարծիքի ազատ արտահայտություն և մտքեր արտահայտելու իրավունք»։ Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա… հասկացե՛ք, որ իրական ազատությունը դա համատարած ապուշ և տգետ մտքերի արտահայտությունը չէ՛ ամեն պատեհ և անպատեհ առիթով, ազատությունը դա վիրավորելու և նսեմացնելու իրավունք չէ՛, ազատությունը լկտիություն չէ՛, ազատությունը դա անդաստիարակությունը չէ՛։ Իրական ազատությունը չի՛ կարող լինել առանց ներքին բարոյական սահմաների։ Ամենավտանգավոր բանը ինչ կարող է պատահել մարդու հետ, դա այդ ներքին սահմանների ջնջումն է, որովհետև առանց ներքին սահմաների և բարոյական արգելակների մարդը ընդունակ է ամեն ինչի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր