00:00:00

Ադրբեջանում պղծվել է ԽՍՀՄ հերոսներ Նելսոն Ստեփանյանի և Բաղրամյանի հուշարձանները. նրանք էլ էին ֆաշիստնե՞ր. ԱՀ պատգամավոր

17:39, 18 հունվար 2020

Արդբեջանի նախագահը բարձրացրել է Հայաստանում, իր արտահայտությամբ, ֆաշիզմի հերոսացման թեման. Խոսքը Գարեգին Նժդեհի մասին է: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց Արցախի ԱԺ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը: Նրա խոսքով, ադրեբաջանական կողմը փորձում է ներքաշել նաեւ ռուս պատմաբանների եւ քաղաքագետների. «Այս քարոզչությանը հակազդելու համար մենք պարտավոր ենք ՌԴ պետդումայում տարածել հատուկ տեղեկանք այն մասին, որ 1988 թվականին Ադրբեջանում պղծվել է Խորհրդային Միության երկու կրկնակի հերոսի՝ Նելսոն Ստեփանյանի եւ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանները: Միթե նրանք էլ էին ֆաշիստներ: Շուշիի ազատագրումից հետո Նելսոն Ստեփանյանի կիսադրին վերականգնվել է, իսկ Հովհաննես  Բաղրամյանի կիսանդրին, որ կանգնեցված էր Կիրովաբադում, մնում է պղծված: Ահա ֆաշիզմի ցայտուն օրինակ: Ինձ թվում է՝ պետք է ստեղծել մի աշխատանքային խումբը, որը մեկ փաստաթղթում կամփոփի նմանատիպ բոլոր տվյալները: Մենք դա կարող ենք ներկայացնել ՌԴ պետդումային, հրապարակել տարբեր լեզուներով, տարածել ԵԽԽՎ-ում»,-ասսց Թովմասյանը: https://www.youtube.com/watch?v=r8a6qK7Fb1w&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր