00:00:00

«Շիրակի մարզպետի որոշումը ոչ օբյեկտիվ էր, արդարության սկզբունքը ստորադասվեց անձնական շահին». «Իմ քայլի» պատգամավոր

11:41, 18 հունվար 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես նշում է, որ Շւրակի մազրպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր: «Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր։ Արդարության սկզբունքը ստորադասվեց անձնական շահին։ Ցավում եմ»,- ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը և Ժորժիկ Սերոբյանը: Հունվարի 14-ին Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը հաղթահարել է բացարձակ՝ 100% արդյունքով։ Այսօր Կուրղինյանն իր էջում հրապարակել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշումը, որով մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել է իր մտերիմ Ժորժիկ Սերոբյանին, ով «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել։ Հիշեցնենք, որ նախօրեին Աջողռապահության նախարար Արսեն Թորոյսնը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ, չէր փոխի տնօրենին՝ կթողներ Աշոտ Կուրղինյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր