00:00:00

«Ժողովուրդ». Հանձնարարական է իջեցվել ՔԿՀ-ներում մահվան հետքերով. «Կյանքն այդպիսին է, մարդիկ մահանում են»

14:00, 18 հունվար 2020 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջին շրջանում քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների մահվան դեպքերից հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանձնարարական է իջեցվել: Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Հանձնարարական է իջեցվել նախ հաշվառել բոլոր, այսպես ասած, առողջության քայքայմամբ տառապող անձանց, ուժեղացնել նրանց նկատմամբ հսկողությունը, որպեսզի հասկանանք՝ ովքեր են գտնվում ռիսկային գոտում»: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոցում» մահացել էր կալանավոր Կարեն Ծաղիկյանը, որի հարազատները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էին, թե տեւական ժամանակ պայքարել ու բարձրաձայնել են կալանավորի ունեցած կալանքի հետ անահամատեղելի հիվանդությունների մասին։ «Ժողովուրդ» օրաթերթը փոխնախարարից նաեւ տեղեկացավ, թե ինչ են անում նման դեպքերից խուսափելու համար, եւ, ի վերջո, կատարվածի մեջ ինչպես ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն, այնպես էլ իրենք իրենց մեղքի բաժինը տեսնում են։ «Կյանքն այդպիսին է, մարդիկ մահանում են: Բայց որոշ դեպքերում կարող եմ Ձեզ վստահեցնել, որ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք բժշկական վերահսկողության տակ են», – հավելեց նա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր