00:00:00

Աշխատանքային գրքույկների հավաքագրման աշխատանքների ժամկետը լրացել է

22:20, 17 հունվար 2020

Աշխատանքային գրքույկները Սոցիալական ապահովության ծառայություն ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացել է: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը հիշեցնում է, որ այն սահմանված էր մինչեւ 2020թ. հունվարի 1-ը: Չնայած իրականացրած իրազեկման աշխատանքներին, այնուհանդերձ, ոչ բոլոր գործատուներն են կատարել իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները Ծառայություն ներկայացնելու պարտավորությունը: Գործընթացն ավարտին հասցնելու նպատակով՝ նախատեսվում է համապատասխան օրենսդրական փոփոխությամբ երկարաձգել աշխատանքային գրքույկների հավաքագրման եւ տեսաներածման աշխատանքների ժամկետը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին եւ գործատուներին չհետաձգել աշխատանքային գրքույկները Ծառայություն ներկայացնելու գործընթացը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր