00:00:00

Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է 64 դոլարից

03:37, 14 հունվար 2020 Տնտեսություն

Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE բորսայում նվազել են 1.54 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 63.98 դոլարի:  ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են աճուրդի տվյալները: Նշվում է, որ մեկ բարել նավթի գինը վերջին անգամ 64 դոլարից նվազել էր 2019-ի դեկտեմբերի 12-ին: Հիշեցնենք, որ նավթի համաշխարհային գները զգալի տատանումներ են գրանցել վերջին 10 օրում՝ իրանա-ամերիկյան հարաբերությունների հերթական բարդացման ֆոնին: Հունվարի 3-ին ամերիկյան ավիահարվածների հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո նավթի գները բարձրացել էին 2 տոկոսով, իսկ օրեր առաջ՝ Իրանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո գները կրկին նվազել էին 4 տոկոսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր