00:00:00

Իտալիայում գործադուլի պատճառով Միլան-Երեւան-Միլան եւ Հռոմ-Երեւան-Հռոմ չվերթների ժամերը փոփոխվել են

22:16, 13 հունվար 2020

Իտալիայի օդային հաղորդակցության աշխատակիցների գործադուլի պատճառով հունվարի 14-ին Միլանի ու Հռոմի հետ Երեւանի օդային հաղորդակցության փոփոխությունների մասին տեղեկություն է տարացել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն. «Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից ս.թ. հունվարի 14-ին չորս ժամ տևողությամբ գործադուլ է հայտարարվել: Այն նախատեսվում է սկսել Իտալիայի տեղական ժամանակով ժամը 13:00-ից մինչև 17:00-ն, որի ընթացքում մի շարք թռիչքներ չեղարկվելու են: Հաշվի առնելով այն փաստը, որ հունվարի 14-ին նախատեսվում է իրականացնել Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի Զվարթնոց օդանավակայան Իտալական Հռոմ և Միլան քաղաքներից, անհրաժեշտություն է առաջացել թռիչքները իրականացնել ուշացումներով, նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով: Համաձայն Ryanair ավիաընկերությունից ստացված տեղեկատվության՝ Միլան – Երևան FR4456 չվերթը Միլանի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Միլանի ժամանակով ժամը 08:40-ին: Երևան – Միլան FR4457 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին տեղական ժամանակով ժամը 16:20-ին: Հռոմ – Երևան FR4454 չվերթը Հռոմի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Հռոմի ժամանակով ժամը 17:00-ին: Երևան – Հռոմ FR4455 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 15-ին տեղական ժամանակով ժամը 00:20-ին»: Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն ուղեւորներին հորդորում է հետեւել Ryanair-ի հաղորդագրություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր