00:00:00

Նոր թափ հաղորդել տնտեսության զարգացմանը. մանրամասներ ՔՊ վարչության նիստից

02:07, 14 հունվար 2020 Քաղաքականություն

Երևանում ժամեր առաջ մեկնարկած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստն ավարտվեց:  ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի մեկնելուց հետո լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա տեղեկացրեց, որ քննարկվել են կուսակցական հարցեր: «Մեր կուսակցության աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել, մնացածը հրապարակման ենթակա չէ»,-ասաց Սուրեն Պապիկյանը: Ո՞րն է լինելու կառավարության 2020 թվականի գլխավոր անելիքները: Հարցին ի պատասխան Սուրեն Պապիկյանը նշեց, որ 2020-ը լինելու է տնտեսական հեղափոխության տարի: «2019 թվականին ստեղծված ամուր հիմքերի վրա պետք է նոր թափ հաղորդենք տնտեսությանը»,-ասաց Սուրեն Պապիկյանը: Լրագրողները խնդրեցին անդրադառնալ մամուլում տեղ գտած՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին վերջին հրապարակումներին, սակայն Սուրեն Պապիկյանը հրաժարվեց չմեկնաբանել:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31