00:00:00

Հայաստանը օդի, ջրի և այլ աղտոտվածությունից մահացողների թվով 6-րդն է Եվրոպայում

21:30, 13 հունվար 2020

Հայաստանում բնակչության 100 հազար մարդու հաշվով տարեկան 117 մարդ է մահանում օդի, ջրի և այլն աղտոտվածության պատճառով։ Այս եզրակացության են եկել «Առողջության և աղտոտվածության համաշխարհային միության» (Global Alliance on Health and Pollution) մասնագետները։ Հայաստանն այս ցուցանիշով վատագույնների շարքում 6-րդ տեղում է Եվրոպայում։ Հայաստանից այս ցուցանիշով «առաջ են» Սերբիան (175 մահացություն), Վրաստանը (140), Բուլղարիան (137), Ուկրաինան (128) և Բոսնիա-Հերցեգովինան (125)։ Աշխարհում այս ցուցանիշով ամենավատ տեղերում են Չադը (287 մահացություն 100 հազար բնակչի հաշվով), Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը (251) և Հյուսիսային Կորեան (202)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր