00:00:00

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին

21:19, 13 հունվար 2020 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 13-ին, ժամը 13:27-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Սևանի փողոցի թիվ 11 շինության դիմաց «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդգար Ա., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. գազատար խողովակից առկա է արտահոսք: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ «1-04» ծառայության աշխատակիցների ժամանումը. վերջիններս դադարեցրել են գազի արտահոսքը: https://www.youtube.com/watch?v=kUsKax8nLqk&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր