00:00:00

Սերժ Սարգսյանն այցելել է շախմատի ակադեմիա. նրան ուղեկցել է Տարոն Մարգարյանը (ֆոտո)

20:24, 13 հունվար 2020

ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա (Chess Academy of Armenia), որտեղ հետեւել է հունվարի 8-17-ն անցկացվող` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 10-րդ միջազգային մրցաշարի ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ 3-րդ նախագահին ուղեկցել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական եւ շրջանային մրցակարգերով: Շվեյցարական մրցաշարին մասնակցում են պատանիներ եւ աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաեւ արտերկրից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր