00:00:00

«Արմենիա Էյրվեյզը» թռիչքների անվտանգության երաշխիքներ է ստացել Իրանից

20:11, 13 հունվար 2020

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները հունվարի 14-ից։ «Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարված վերջին հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ՝ մեր ավիաընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և երաշխիքներ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ: Հաշվի առնելով վերոնշյալը «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները հունվարի 14-ից»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր