00:00:00

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Եղվարդ քաղաքի և Աչաջուր համայնքի ծննդատների փակման առնչությամբ

18:04, 13 հունվար 2020

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Եղվարդում և Աչաջուրում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցերի առնչությամբ։ Մասնավորապես, Պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմն ուսումնասիրել է ծննդատների փակման վերաբերյալ քաղաքացիների բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։ Ուսումնասիրվել են նաև համապատասխան բուժանձնակազմերի բողոքները։ Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով նշված բողոքները, գրավոր հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն և համապատասխան մարզպետարաններ։ Պարզաբանումներ են պահանջվել նաև այս ոլորտում պետության նախատեսած քաղաքականության ուղղությունների ու սկզբունքների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարալիկի ծննդատան փակման հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանը հարցը քննարկել է Առողջապահության նախարարի և Շիրակի մարզպետի հետ, ինչպես նաև գրավոր հարցում է ուղարկել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր