00:00:00

Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ-ի դիմաց

16:59, 13 հունվար 2020

Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ավտոներկրողները : Նրանք պահանջում են լրացուցուցիչ ժամանակ, որպեսզի իրենց ներկրած մեքենաները մաքսազերծեն 2019 թվականի գներով: Ակցիայի մասնակիցները նշում են, որ ցանկանում են այս հարցը քննարկել անձամբ վարչապետի հետ. «Լրացուցիչ ժամանակ ենք ցանկանում. թող աշխատողներ ունենան, որ կարողանանք մաքսազերծել: Վարչապետն ասումա` եկեք, ներդրեք: Տղաս ուզում է գա դրսից, բայց օրենք եք հանում, գոնե աշխատողներ ունեցեք, պարզաբանեք: Աշխատողներ չեն տրամադրում, բոլորս կանգնած ենք այդ խնդրի առաջ, որ բրոկերներ չկան, մի բրոկեր ասում է`այնքան գործ ունեմ, չեմ հասցնում: Մենք մինչև դեկտեմբերի 31-ը բերել եմ, մաքսազերծել եմ, բայց բրոկերները չեն հասցնում»,-ասում են ակցիայի մասնակիցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր