00:00:00

Եղվարդի ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

16:54, 13 հունվար 2020

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում: Պատճառն այն է, որ լուծարվում է Եղվարդի ծննդատունը: Ինչպես հայտնի է՝ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։ Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ Առողջապահության նման որոշումները մեկնաբանվում են այնպես, որ մարզերում պայմանները լավը չեն, սակայն, Եղվարդում լավ բժիշկներ կան, որոնց հարգել է պետք։ «Ծննդատուն փակելը սխալ է, շատերը տանը կծննդաբերեն։ Ժողովուրդն ուզում է իր քաղաքում ծննդաբերել։ Որոշում կայացնելուց առաջ թող գլուխները մի հատ թափ տան, հասկանան, նոր թուղթ ստորագրեն։ Ժողովրդի կարծիքը հաշվի առեք, երբ պետք է, ժողովրդին են դիմում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հորդորեց ԱՆ նախարարին արթնանալ քնից, հասկանալ, որ մարզի բնակիչներն էլ ապրելու, աշխատելու իրավունք ունեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր