00:00:00

Դալմա Գարդեն մոլը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը. Պաշտոնական տեղեկատվություն

17:31, 13 հունվար 2020

Պաշտոնական տեղեկատվություն՝ Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին: Ելնելով մեր հաճախորդների և գործընկերների շահերից՝ Դալմա Գարդեն մոլի ղեկավարությունը միևնույն ժամանակ մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվա քաղաքից օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար: Աշխատանքները իրականացվելու են մոտ օրերին, և Դալմա Գարդեն մոլը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից: Ցանկանում ենք հավաստիացնել, որ տվյալ պահին կատարվում են բոլոր քայլերը, որպեսզի Դալմա Գարդեն մոլը հնարավորինս շուտ վերսկսի բնականոն աշխատանքը: Կրկին շնորհակալություն ենք հայտնում հավատարմության և մեր կողքին լինելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր