00:00:00

ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալը աչքի վիրահատության է ենթարկվել

11:53, 13 հունվար 2020

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մեկի դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցում։ ՄԻՊ-ից հայտնում են, որ ըստ դիմողի՝ հետազոտվել է, սակայն անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար չունի բավարար ֆինանսական միջոցներ, ինչի հետեւանքով վիրահատությունը չի իրականացվում: Նա խնդրել է Պաշտպանի աջակցությունն իրեն անհրաժեշտ վիրահատությունը պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում կազմակերպելու հարցում: Բողոքի քննարկման շրջանակում գրություն է  հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: Քրեակատարողական ծառայությունը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն դատապարտյալի վիրահատական բուժումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում կազմակերպելու համար: Արդյունքում դատապարտյալը ենթարկվել է աչքի վիրահատության։ Հետվիրահատական շրջանում քաղաքացու առողջական վիճակը եւս գտնվել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ հետվիրահատական շրջանում դատապարտյալը երկու անգամ տեղափոխվել է կլինիկա՝ խորհրդատվություն ստանալու եւ հետազոտությունների ենթարկվելու նպատակով, գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հսկողության ներքո։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր