00:00:00

Վարքի կանոններ ահաբեկչության սպառնալիքի դեպքում. ԱԱԾ-ի հաղորդագրությունը

11:42, 13 հունվար 2020

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է` ինչ պետք է անել ահաբեկչության սպառնալիքի դեպքում: Պայթուցիկ նյութերի տեղադրման հնարավոր վայրեր` մետրոյի եւ երկթագծի կայաններ,  խանութներ եւ շուկաներ, մարզադաշտեր, գիշերային ակումբներ եւ տրանսպորտային միջոցներ, կենսապահովման օբյեկտներ, ուսումնական հաստատություններ, բուհաստատություններ եւ այլն: Պայթուցիկ նյութերի հնարավոր առկայության նշաններն են` շենքերի, շինություննեերի մոտակայքում կայանված տիրազուրկ ավտոմեքենաներ, տիրազուրկ ճամպրուկներ, պայուսակներ, փաթեթներ, պարկեր, արկղեր, տուփեր, հայտնաբերված առարկայից եկող ձայն, լարերի ալեհավաքների, կպչուն ժապավենի առկայություն, հայտնաբերված առարկայի արտասովոր տեղադրում եւ այլն: Կասկածելի առարկա հայտնաբերելիս անմիջապես հայտնել Ոստիկանությանը, ԱԱԾ-ին կամ ԱԻՆ հերթապահ ծառայությանը, ոչ մի դեպքում առարկային չմոտենալ, չդիպչել,  չտալ ուրիշներին, սպասել մինչեւ ժամանի ոստիկանությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր