00:00:00

Ագարակաձոր գյուղում «Volkswagen Passat»-ը բախվել է գազաբաշխիչ կայանին

09:44, 13 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 12-ին, ժամը 20:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1-ին փողոցի թիվ 13 տան մոտակայքում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազաբաշխիչ կայանին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Հասմիկ Ս.-ն (ծնված 1987 թ.) տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր