00:00:00

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

22:41, 12 հունվար 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Կոտայքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Սևան, Գավառ, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Աշտարակ քաղաքներում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր