00:00:00

Մեծամոր քաղաքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

11:40, 12 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 11-ին, ժամը 22:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով թիվ 4 շենքի տանիքից: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են Արա Ս.-ի (ծնված 1976 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր