00:00:00

Չեմ կարծում, թե ՍԴ դատավորի համար արժանապատիվ է գումարի դիմաց պարտականություններ թողնելը.Վալերի Պողոսյան

22:14, 11 հունվար 2020

ՍԴ դատավորները լուրջ, ճանապարհ անցած մարդիկ են, համապատասխան բարոյական և մասնագիտական որակներ ունեն, ես չեմ կարծում, որ այդ մակարդակի հասած մարդիկ կթողնեն աշխատանքը հանուն փողի: Аysor.am-ի հետ զրուցում ասել է Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը՝ հավելելով, որ ՍԴ դատավորներից որևէ մեկի հետ վաղաժամ կենսաթոշակի օրենքի մասին չի զրուցել: «Չեմ կարծում, թե ՍԴ դատավորի համար արժանապատիվ է գումարի դիմաց պարտականություններ թողնելը: Ասում են, իբր, հին դատավորները լավը չեն և գումար են առաջարկում, որ գնան: Գումարի դիմաց մարդկանց հեռանցնելն այնքան էլ լավ ձև չէ», - ասաց Պողոսյանը: ՍԴ նախկին դատավորը խորհուրդ տվեց հարցերն ուղղել ՍԴ գործող դատավորներին՝ նշելով, որ որոշում կայացնողն իրենք են և իրենք են որոշելու` ինչպես մնան պատմության մեջ: «Եթե այս օրենքից օգտվող լինի, թող իրենք էլ պատասխան տա՝ ինչու է գնում, ինչն իրեն ստիպեց: Նեղ անձնանական շահերից ելնելով գուցե վատ չէ հենց էնպես բարձր թոշակ ստանալն ու ուրիշ գործով զբաղվելը, բայց բարոյական տեսանկյունից ...չգիտեմ, սխալ է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր